Պայմանագրային զինծառայողները 6 օր սպասել են հերթափոխի, սակայն այդպես էլ փոխարինողներ չեն ուղարկվել․ մանրամասներ
Պայմանագրային զինծառայողները 6 օր սպասել են հերթափոխի, սակայն այդպես էլ փոխարինողներ չեն ուղարկվել․ մանրամասներ
Mediaport-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել ողբերգական դեպքից:
Բանն այն է, որ զինծառայողների հերթափոխը ժամանակին չի կազմակերպվել։ Պայմանագրային զինծառայողները 6 օր սպասել են հերթափոխի, սակայն այդպես էլ փոխարինողներ չեն ուղարկվել, որոշել են գնալ մոտակա դիրք՝ ծխախոտ և ջուր բերելու, սակայն կորել են:
Փաստացի, ՊՆ-ում տիրող քաոսն է զինվորականների ողբերգական մահվան պատճառը, քանի որ եթե նորմալ հերթափոխ կազմակերպվեր զինվորականները ստիպված չէին լինի դիրքը լքել:
Հիշեցնենք, որ միայն Mediaport-ի հրապարակումից հետո երեկ ՊՆ-ից հայտնեցին, որ Ջերմուկի զորամասից երկու զինծառայող են անհետացել:
Նշենք, որ գտնված զինվորներից մեկը ջրանցքից ընկերներին փրկած 10-ամյա Արմենի հայրն է` Կարեն Շահնազարյանը։