Պայթյուն Սասուն Միքայելյանի հարազատին պատկանող գազալցակայանում
Այսօր՝ հոկտեմբերի 29-ին, ժամը 13:45-ի սահմաններում արտակարգ դեպք է տեղի ունեցել Հրազդան քաղաքում՝ շրջանաձև խաչմերուկում գործող գազալցակայանում, ավտոմեքենա է պայթել: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Ըստ նախնական տեղեկությունների՝ պայթել է դեռևս անհայտ հանգամանքներում պայթել է գազալցակայանում եղած «Opel» մակնիշի ավտոմեքենան և նախնական տեղեկություններով՝ տուժածներ չկան:
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Ռուբեն Վարդանյանը, ոստիկանության Հրազդանի բաժնի պետ Ավդիշոևը և ոստիկանության Ծաղկաձորի բաժանմունքի պետ Արթուր Ֆիշյանը:
Դեպքի մասին ոստիկանության Հրազդանի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն, հավանաբար դեպքի վայր կժամանի քննչական խումբն ու փորձաքրեագետը:
Աղբյուրի տեղեկություններով՝ նշված գազալցակայանը պատկանում է ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի խնամուն՝ Կոտայքի ճանշինի ղեկավարին:
Ոստիկանությունն ու պարեկային ծառայությունը պարզում են «Opel»-ի և գազալցակայանի սեփականատերերի ինքնությունը: