Մամուլ

Պայթյունից զոհված Վարդան Քոչարյանը դեպքից վայրկյաններ առաջ խոսել է դստեր հետ

Պայթյունից զոհված Վարդան Քոչարյանը դեպքից վայրկյաններ առաջ խոսել է դստեր հետ

Oragir.news-ը գրում է․ «Սուրմալու» առեւտրի կենտրոնում պայթյունի հետեւանքով զոհվածներից է Վարդան Քոչարյանը։ Նրա հարազատներից մեկը, ով չցանկացավ ներկայանալ, Oragir.news-ին պատմեց, որ պայթյունից առաջ Վարդանը վերջինը խոսել է դստեր հետ։

Զրույցից հետո պայթյուն է եղել, ու Վարդանը մնացել է փլատակների տակ։ «Քոչարյանը ձեռնարկատեր էր, մեծածախ առևտրով էր զբաղվում։ Չինաստանից ապրանք էր ներմուծում և մատակարարում ՀՀ մարզերում գործող խանութներ։ Երկար տարիներ այդ գործով էր զբաղվում։ «Սուրմալու»-ում իր առևտրի կետն ուներ։

surmalu voronum

Չեք գտնի մեկ մարդու, ով նրա մասին բացասկան կարտահայտվի․ համեստ էր, լուրջ, կշռադատված, աշխատասեր։ Սիրում էր դասական երաժշտություն ու սիրահարված էր բնությանը։ Շատ էր սիրում արևամուտը․ միշտ լուսանկարահանում էր»։

Նշենք, որ պայթյունի հետեւանքով զոհվել է 16 քաղաքացի, որոնց թվում՝ հղի կին եւ մանկահասակ երեխա։ Զոհված տասը քաղաքացու ինքնություն առայժմ պարզված չէ։

Ինքնությունը պարզված քաղաքացիներն են՝ Միսակ Պատվականի Մարգարյան՝ ծնված 1964թ․, Անահիտ Վազգենի Մխիթարյան՝ ծնված 1967թ․, Ջեմմա Սարգսի Նազարյան՝ ծնված 1960 թ․, Անահիտ Զարզանդի Խալաթյան, Վարդան Գուրգենի Քոչարյան՝ ծնված 1960 թ․ եւ Գայանե Արտավազդի Ավետիսյան՝ ծնված 1966 թ.։

Նշենք, որ հիվանդանոցներ է դիմել 60 քաղաքացի, որոնցից 12-ը շարունակում է բուժում ստանալ, իսկ մնացած 48-ը, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս է գրվել։

Կիսվել