ՄամուլՏեսանյութ

Պահանջում ենք ապիկար իշխանության հրաժարականը․ Սաշիկ Սարգսյան (Տեսանյութ)

Պահանջում ենք ապիկար իշխանության հրաժարականը․ Սաշիկ Սարգսյան (Տեսանյութ)

Factor.am-ը գրում է․ Հանրապետության մետրոյի կայարանի հարեւանությամբ՝ Արամ Մանուկյանի արձանի մոտից «Հայրենիքի փրկության շարժումը» մեկնարկում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով անհնազանդության երթը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով այսօր կազմակերպված հանրահավաքին մասնակցում էր նաև Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Ալեքսանդր Սարգսյանը: Հարցին, թե ինչ ակնկալիքով է եկել հանրահավաքի, նա պատասխանեց.

«Ապիկար իշխանության հրաժարականի ակնկալիքով»: Իսկ թե ում է տեսնում որպես իշխանություն, Սարգսյանը նշեց, որ դեռևս ոչ մեկին, բայց Վազգեն Մանուկյանի թեկնածությանը կողմ է:

anhnazandutyan ert 1

Նա նաև հավելեց, որ իր եղբայր Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ իշխանության չի գալու: Անդրադառնալով հնչող այն տեսակետին, որի մասին հայտարարել է նաև վարչապետը, որ Սարգսյանները Հայաստանում ամենակոռումացված ընտանիքն են, Սաշիկ Սարգսյանը նշեց.

«Ինքը մեզնից կոռումպացված է»: Նա նաև հավելեց, որ իր որդիների նկատմամբ հարուցված քրեական գործերը համարում է քաղաքական հետապնդում:

Մանրամասները՝ Factor TV-ի տեսանյութում:

Կիսվել