Չղջիկը թաքնվել է կնոջ հագուստի մեջ և փախել կենդանաբանական այգուց
Գերմանական Կարլսրուե քաղաքում այցելուի օգնությամբ կենդանաբանական այգուց փախած տերևավոր չղջիկը վերադարձվել է կենդանաբանական այգի։ Այս մասին
գրում է տեղական Badische Neueste Nachrichten թերթը:
30-ամյա Էլինա Օֆելեն որդու հետ շրջում էր կենդանաբանական այգում։ Զբոսանքի ընթացքում նրանք այցելում են մի քանի տաղավարներ, այդ թվում՝ չղջիկների քարանձավ։ Տուն վերադառնալով՝ կինը հանել է բաճկոնը և նկատել, որ մեջից չղջիկ է ընկել։ Պարզվել է, որ կենդանին թաքնվել է կնոջ հագուստի մեջ, երբ նա գտնվել է քարանձավում։
Կինը վայրի բնության փորձագետ է կանչել, ով խորհուրդ է տվել չղջիկին տաք տեղ պահել։ 30-ամյա կինը գիշերը դրել է տուփի մեջ, մի բաժակ ջուր տվել մի կաթիլ մեղրով և մի փոքր կտոր բանան: Հաջորդ օրը նա ամուսնու և որդու հետ կրկին գնացել են կենդանաբանական այգի և չղջիկին հանձնել են անձնակազմին։
Կարլսրուեի կենդանաբանական այգու ներկայացուցիչը նշել է, որ մինչ այս կենդանիները քարանձավի տարածքը չէին լքել։ Նրա խոսքով՝ սովորաբար այդ կենդանիները խուսափում են մարդկանցից։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Կանադայում դեռահասին կծել է կատաղությամբ վարակված չղջիկը։ Բժիշկներն արել են հնարավոր ամեն ինչ, սակայն նրան փրկել չեն կարողացել։