Չի բացառվում, որ թեստավորումը լինի շաբաթը մեկ անգամ․ Անահիտ Ավանեսյան
Չի բացառվում, որ թեստավորումը լինի շաբաթը մեկ անգամ․ Անահիտ Ավանեսյան
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի խոսքով այժմ ուսումնասիրվում է այլ երկրներում թեստավորումների պարբերականությունը և չի բացառվում, որ առաջիկայում Հայաստանում պահանջեն թեստավորվել շաբաթը մեկ անգամ:
Այս մասին նախարարն ասաց լրագրողների հետ հանդիպմանը:
Նրա խոսքով՝ նման պահանջ սահմանելու իմաստն այն է, որ թեստավորվելուց հետո դրական պատասխան ստանալու պարագայում մարդիկ ինքնամեկուսանան, չգնան աշխատանքի, չվարակեն իրենց գործընկերներին, ընկերներին, անձանց, որոնց հետ հաղորդակցվում են:
«Աշնանն առհասարակ հիվանդացության աճ է գրանցվում: Արդեն 1800-ից 1900 նոր մահճակալ է տրամադրվում կորոնավիրուսով հիվանդների բուժման համար, բայց մեր ռեսուրսներն անվերջ չեն. դա միայն մահճակալներին չի վերաբերում, առաջին հերթին՝ բուժաշխատողներին:
Մենք պետք է ամեն ինչ անենք հնարավորինս զսպելու առաջիկա երկու կամ երեք շաբաթների ընթացքում հիվանդության տարածումը»,-նշեց նախարարը։