Չի բացառվում կրկին կարանտինային ռեժիմի սահմանումը. Տիգրան Ավինյան
Չի բացառվում կրկին կարանտինային ռեժիմի սահմանումը. Տիգրան Ավինյան
Պարետատան այսօրվա նիստում քննարկեցինք և չբացառեցինք որոշակի սցենարի դեպքում կրկին կարանտինային ռեժիմի սահմանումը: Այս մասին հայտարարեց փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը` նշելով, որ որոշ համայնքներում նմանատիպ ռեժիմ սահմանում են այս օրերին:
«Վարչական առումով կրկին լինելու են խստացումներ, խնդրում ենք, որպեսզի ընմբռնումով մոտենաք այս խստացումներին:
Ընդհանուր կանոնների պահպանման այս տրամաբանությունը և այդ կանոնների պահպանման մեր պարտաճանաչությունը թույլ կտա իրապես նվազեցնել վարակի տարածումը, ինչը մեզ պետք է ընդամենը մեկ նպատակով՝ առողջապահական համակարգի բավարար կարողությունների և սպասարկման պահպանման»,- ասաց Ավինյանը: