Չի՛ կարելի թույլ տալ վերադարձ դեպի անցյալ. Էդուարդ Շարմազանով
«Չի՛ կարելի թույլ տալ վերադարձ դեպի անցյալ
Համացանցում սկսել են ակտիվորեն քննարկել Նիկոլի քաղաքական կնքահայր Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած ՀԱԿ-ի առաջարկները՝ կիսանախագահական համակարգի անցնելու վերաբերյալ:
Սա ակնհայտ հետընթաց կլինի թե՛ ժողովրդավարության զարգացման, թե՛ ազգային անվտանգության ամրապնդման և թե պառլամենտարիզմի և քաղաքական բազմակարծության ապահովման տեսակետից:
Նման քայլն ավելի կամրապնդի քաղաքական մենաշնորհը մեկ անհատի ձեռքում: Չի՛ կարելի թույլ տալ վերադարձ դեպի անցյալ:
Առաջնային պետք է լինի ոչ թե մեկ մարդու կամ խմբի շահերի սպասարկումն, այլ ազգային անվտանգության ամրապնդումն ու ժողովրդավարական արժեքների ու քաղաքական բազմակարծության պահպանումը:
Հ.Գ. Առաջիկայում ավելի հանգամանալից կանդրադառնամ այն վտանգներին, որ իր մեջ պարունակում է հնարավոր վերադարձը կիսանախագահական համակարգին»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Էդուարդ Շարմազանովը