ԺամանցՇոու-բիզնես

«Չէի հիշում, թե ինչպես էր Գոռն ասում. «կամուսնանա՞ս ինձ հետ», միայն հիշում եմ, որ անդադար բղավում էի՝ այո». Մարիամ Ալեքսանյանը նշանադրվել է

«Չէի հիշում, թե ինչպես էր Գոռն ասում. «կամուսնանա՞ս ինձ հետ», միայն հիշում եմ, որ անդադար բղավում էի՝ այո». Մարիամ Ալեքսանյանը նշանադրվել է: Հունիսի 8-ին դերասանուհի Մարիամ Ալեքսանյանի ծննդյան օրն էր։ Դերասանուհին այդ օրն անակնկալ կերպով նշանադրվել է: «Ես և Գոռը ավանդույթ ունենք․ նրա ծնունդը ես եմ կազմակերպում, իմն էլ՝ նա: Այս տարի ես չէի պլանավորել ծնունդ անել, քանի որ եղբայրս բանակում էր, իսկ ես ուզում էի, որ նա ևս ներկա լիներ: Բայց հետո հասկացա, որ դա լուրջ փաստ չէ ծնունդս չնշելու համար:

Անակնկալը սկսվեց այն պահից, երբ նստեցի մեքենան, և Գոռը պարտադրեց, որ աչքերս փակեմ: Բայց մինչ այդ ընկերուհիս ինձ տարել էր գեղեցկության սրահ, դիմահարդարվել էի, վարսահարդարվել, որպեսզի Գոռի հետ հիանալի օր ունենամ: Հավատացել էի այն փաստին, որ օրն անցկացնելու եմ միայն Գոռի հետ։

Աչքերս փակ մտա սրահ, որտեղ երևի մոտ երկու հարյուր մարդ կար, և ինձ մի ակնթարթ թվաց՝ բոլորը իմ բարեկամներն են: Հետո տեսա իմ և Գոռի ծնողներին, իմ հին և նոր ընկերներին: Ծնունդս շատ համեստ է եղել, մտերիմներով: Հետո ինձ ասացին, որ ևս մեկ անակնկալ կա։

Մարիամ ալեքսանյան

Սրտատրոփ սպասում էի, որ սրահ է մտնելու եղբայրս: Բայց կանչեցին պարահրապարակի կենտրոն, և Գոռն իր գրպանից հանեց մատանին։ Չեմ հիշում, թե այդ պահին ինչ եմ զգացել: Մոռացել եմ, որ ինձ ասում էր․ «Մար, կամուսնանա՞ս ինձ հետ», միայն հիշում եմ, որ անդադար ասում էի՝ այո: Հետո, երբ արդեն նայեցի տեսանյութերը, տեսա, որ անդադար բղավում էի՝ այո, և թռվռում էի: Մայրս ասաց․ «Չե՞ս լսել, Գոռը քեզ առաջարկություն է արել»:

Մարիամ ալեքսանյան

Դերասանուհին նաև պատմել է, թե ինչպես է Գոռը նախապատրաստվել այս ամենին. «Մայիսի 5-ն էր, նա արդեն ամեն ինչ պլանավորել էր: Իմ բոլոր ընկերները գիտեին, ծնողներիս ևս տեղյակ էր պահել, բայց ինձ ոչինչ չէին ասում, անգամ չէին ակնարկում: Ամեն ինչ մայրիկիս հետ էր կազմակերպել, ասեմ ավելին՝ իմ ծննդյան նվերը երեկոյան էր տվել, որ հանկած չմտածեմ, որ ինձ ուրիշ նվերներ են սպասվում»:

Մարիամի խոսքով՝ դեռևս ամուսնությունը չեն պլանավորել, և հույս ունի, որ դա էլ անակնկալ կերպով չի լինի. «Հարսանիքին մի քիչ ուրիշ կերպ կպատրաստվեմ: Սա իմ երազանքներից մեկի իրականացումն էր, ես ինչ երազանք ունեմ, նա իրականացնում է: Հիշում եմ՝ ուղիղ մեկ տարի առաջ Գոռը հարցրեց՝ ինչ մատանի կցանկանաս, ես նրան ցույց տվեցի՝ ինչ եմ նախընտրում, և նա ծննդյանս օրը հենց նույն մատանին էլ դրեց մատիս: Նա ամեն է հնարավոր ամեն բան, որ ամեն ինչ իմ ցանկությամբ լինի»:

Մարիամ ալեքսանյան

Աղբյուր՝ blognews.am

Կիսվել