Չեն կարողանում «մարսել» կատարվածը․ Արեն Մկրտչանը՝ «գողականներից» ծեծի ենթարկվելու մասին
Չեն կարողանում «մարսել» կատարվածը․ Արեն Մկրտչանը՝ «գողականներից» ծեծի ենթարկվելու մասին
ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Արեն Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Սիրելի հայրենակիցներ, Ալավերդիում տեղի ունեցած իմփիչմենթից հետո հայտնի ուժերը չեն կարողանում «մարսել» կատարվածը` փորձելով մամուլով մրոտել, արատավորել իմ բարի համբավը։ Եվ սա առաջին դեպքը չէ։
Ալավերդիում ես մեր սիրելի համաքաղաքացիներին, բոլորին, տվել եմ միմիայն սեր ու հարգանք, և նրանցից ստացել նույնը։ Մեր համայնքում բոլորը ճանաչում են ինձ, իմ ընտանիքը։
Չի ստացվելու նման էժանագին, ծիծաղաշարժ սուտը, կեղծիքը փաթաթել ինձ, դա իմ մասին չէ։
Սեր, համերաշխություն բոլորիս»։