Շոու-բիզնես

«Չեմ ներում այն մարդկանց, որոնք փչացնում են օրս». Օլյա Հակոբյանը որոշել է փախչել 32-ամյակին

«Չեմ ներում այն մարդկանց, որոնք փչացնում են օրս». Օլյա Հակոբյանը որոշել է փախչել 32-ամյակին

BRAVO.am-ը գրում է․ Նա երեխայի նման ամեն տարի սպասում է այս օրվան, լիաթոք ուրախանում, փչում տորթի մոմերը, երազանք մտապահում, բայց նախընտրում է չբարձրաձայնել իր երազանքները:

Այսօր Օլյա Հակոբյանը նշում է 32-րդ տարեդարձը: Նախօրեին նա գեղեցիկ նոր ֆոտոշարք է իրականացրել, որն էլ տրամադրել է BRAVO.am-ին:

Օլյան պատմել է, որ ամեն տարի հետաքրքիր ու յուրօրինակ կերպով է նշում տարեդարձը, այդ իսկ պատճառով էլ չի կարող առանձնացնել ամենատպավորիչը: Իսկ տարիքը գաղտնի չի պահում. «Ինձ հրաշալի եմ զգում: 32-ը հրաշալի տարիք է»:

Օլյա Հակոբյան

Այնուամենայնիվ, խոստովանել է, որ աճող թվերն իրեն վախեցնում են. «Եթե շատ խորանամ ու ընկնեմ մտքերով, լավ չի լինի, բայց պետք է ապրել եւ լիարժեք ապրել: Իրականում պետք է հոգով երիտասարդ լինել, եւ ես այդպիսին եմ»:

Իր տարեդարձին կարեւորում է նաեւ մտերիմների տրամադրությունը. «Սիրում եմ, երբ իմ ծննդյան օրն ուրախ են լինում ինձ շրջապատող մարդիկ, եւ նրանց համար նույնպես օրը տոնի է վերածվում:

Տանել չեմ կարողանում եւ չեմ ներում այն մարդկանց, որոնք տխուր են լինում եւ փչացնում օրս:

Միշտ երեխայի պես եմ սպասում այս օրվան»:

Չնայած նրան, որ խնջույքների սիրահար է, այս անգամ օրն այլ կերպ կանցկացնի. «Քանի որ պայմաններն այսպիսին են, այս անգամ չեմ նշի եւ պարզապես կփախչեմ որեւէ տեղ հանգստանալու»:

Առավել մանրամասն՝ սկզբանղբյուր կայքում

Կիսվել