ՄամուլՇոու-բիզնես

«Չգիտեմ՝ ում մտքի թռիչքն է եղել նման հաղորդագրություն տարածելը». Շուշան Դանիելյան

«Չգիտեմ՝ ում մտքի թռիչքն է եղել նման հաղորդագրություն տարածելը». Շուշան Դանիելյան

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը իր էջում գրել է․

«Չգիտեմ՝ թե ում մտքի թռիչքն է եղել նման հաղորդագրություն տարածելը․․․այնուամենայնիվ, եթե ուզում եք իմանաք ինչու է մեր Երկրում պատվաստման գործընթացը նման աղետալի վիճակում, ապա հետևեք լիազոր մարմնի հաղորդագրություններին՝ կհասկանաք

Երգչի մահվան պատճառը չի կարող լինել պատվաստանյութը, քանի որ երգիչը պատվաստված չի եղել․․․

hayko covid

Հ․Գ․ թող ինձ ներեն ընտանիքի անդամները, հարազատները՝ անձնական տվյալի հանրայնացման համար, բայց արարքս գեթ 1 նպատակ ունի՝ կանխել հետագա մարդկային կորուստները․․․․․․

Միայն այսօր, 2.924.816 բնակչություն ունեցող մեր Երկրում մահացել է 26 կորոնավարակակիր․․․»։

Կիսվել