«Չափազանց լարված ու նոր քայլերով տարի էր». Նաիրա Մովսիսյան
«Չափազանց լարված ու նոր քայլերով տարի էր»: Նաիրա Մովսիսյանի դուստրը` Մարիան, չորս տարեկան է: Թե ինչու աղջնակի համար խնջույք չեն կազմակերպել, եւ որտեղ են նշելու Ամանորը, դերասանուհին պատմել է BRAVO.am-ին` տրամադրելով իրենց նոր լուսանկարները:
«Այս տարի օրակարգս այնքան խառն ու ծանրաբեռնված է, որ չեմ հասցրել երեխայիս համար ծննդյան խնջույք կազմակերպել: Երեկոյան խաղահրապարակ կտանեմ, միասին կզբոսնենք ու այդ կերպ կնշենք:
Տորթը նվիրել է իր քեռին՝ Արթուր Հայրապետյանը, ես էլ կօգնեմ երազանք մտապահելու եւ մոմերը փչելու հարցում:): Նրա հետ կապված նպատակներս շատ-շատ են: Ամենակարեւորը՝ ցանկանում եմ, որ առողջ, հաջողակ ու երջանիկ լինի»,- ասել է Նաիրան:
Մայր ու աղջիկ արդեն իսկ տոնական մթնոլորտ են ստեղծում տանը.«Այս պահին տոնածառի զարդարման աշխատանքներով ենք զբաղված: Նոր տարին էլ որոշել ենք Հայաստանից դուրս դիմավորել. մորս ու դստերս հետ Վրաստան կգնանք»:
2019 թվականը նրա համար բարդ տարի է եղել.«Չափազանց լարված ու նոր քայլերով տարի էր, մի շարք գործեր եմ սկսել: Վստահ եմ՝ 2020 թվականն իմ ընտանիքի համար կատարյալ է լինելու:
Մասնագիտական նորություններ չեմ խոստանում, քանի որ հիմնական ժամանակս տրամադրում եմ իմ նոր բիզնեսի կայացմանը: Կարծում եմ՝ մյուս տարեվերջին հանգիստ կասեմ, որ կարողացա հասնել այն մակարդակին, որ ժամանակիս մեծ մասն ընտանիքիս եմ տրամադրում»,- եզրափակել է նա:
Աղբյուր՝ bravo.am