Աշխարհ

Ուկրաինայի զինված ուժերը հարվածներ են հասցրել Ռոստովի ռազմական օդանավակայանին

Ուկրաինայի զինված ուժերը հարվածներ են հասցրել Ռոստովի ռազմական օդանավակայանին

Ուկրաինայի զինված ուժերը հարվածել են Ռոստովի մարզի Միլերովոյի ռազմական օդանավակայանին։ Այս մասին հայտնել է ռուս զինվորական հրամանատար Սեմյոն Պեգովը Telegram-ի իր ալիքում։

Նրա խոսքով՝ կան վիրավորներ։ Պեգովը հավելել է, որ մահացածների մասին տեղեկություններ չկան։

paterazm ukraina

Նշենք, որ հրետակոծության մասին տեղեկությունը չհաստատված է։ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը դեռ չի մեկնաբանել իրավիճակը։ Միաժամանակ սոցիալական ցանցերում տեսանյութ է պտտվում, որտեղ երևում է, որ հրդեհ է բռնկվել Միլլերովոյում։

Հարվածը հասցվել է Ուկրաինայի զինված ուժերի կողմից «Տոչկա-Ու» օպերատիվ-մարտավարական հրթիռով։

Կիսվել