Մամուլ

«Ուզում եք հասկացնել, որ հաջորդ անգամ ավտոշարասյունը կանգնեցնելու եք՝ Շահրամանյանին «ասֆալտին փռելու» համար»

«Ուզում եք հասկացնել, որ հաջորդ անգամ ավտոշարասյունը կանգնեցնելու եք՝ Շահրամանյանին «ասֆալտին փռելու» համար»

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ավտոշարասյունով երթևեկելու համար պարեկները կանգնեցրել են ԼՂ նախագահ Սամվել Շահրամանյանին, բայց չեն տուգանել:

Հիմա հարց՝ եթե Շահրամանյանի ավտորաշասյունը խախտում է արել, ինչո՞ւ չեք տուգանել: Կամ՝ եթե այդքան «հումանիստ» եք, ինչո՞ւ եք փիառվում:

Այսպես, թե այնպես, բոլորս գիտենք, որ մեկ շաբաթ է՝ բոլոր պետական ռեսուրսներով Շահրամանյանի «աչքն» եք «վախեցնում»:

Հիմա էլ ուզում եք հասկացնել, որ հաջորդ անգամ ավտոշարասյունը կանգնեցնելու եք՝ Շահրամանյանին «ասֆալտին փռելու» համար»:

Կիսվել