Մամուլ

Ուզում եմ Մանվել Գրիգորյանին մեկ օր շուտ ազատ արձակեն, որ հասներ իր երեխաներին

Մանվել Գրիգորյանն  իր բոլոր սխալների հետ մեկտեղ անցած ճանապարհ ունի։ Ուզում եմ Մանվել Գրիգորյանին մեկ օր շուտ ազատ արձակեն, որ հասներ իր երեխաներին։ Այս մասին այսօր  լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ինքը՝ Արթուր Ասատրյանը։

«Իսկ ո՞վ է ասել, որ մենք թշնամիներ ենք, ես լրագրողներից եմ դա լսել, իսկապես մենք թշնամական հարաբերություններ չենք ունեցել։ Մարդու չարությունն ու բարությունը սահմաններ չունեն, մենք ընդդեմ Մանվել Գրիգորյանի ոչ մի թշնամություն չունենք, երևի դուք նկատած կլինեք, որ նրա ընտանիքի անդամներին, նրա թոռներին չկա մեկը, որ վիրավորած լինի։

Չկա մեկը, որ վատ խոսք ասած լինի, մենք երկար աշխատանք ենք տարել, որ նրա ընտանիքի անդամներին ոչ մեկ չվիրավորի, որովհետև դա հարիր չէ որ հայրը նստած է, իսկ նրա երեխաներին կամ թոռներին կարող են վիրավորել։

Ես կուզեի, որ Մանվել Գրիգորյանին մեկ օր շուտ ազատ արձակեին, հասներ իր երեխաներին։ Ես անձամբ կգնայի՝ իրեն Աստվածաշունչ կնվիրեի, որ նա գնար Աստծո գիտությունը հասկանար, իմանար, որ գալու է ժամը ու պատասխան ես տալու։

Ինձ թվում է նա արդեն պատասխան է տվել, դա բավարար է, ես կուզեի, որ ինքն իր անցած ճանապարհի համար գոնե էսքանով ներվեր, հասներ իր թոռներին, դա մեր սրտանց ցանկությունն է»,–ասաց նա։

Կիսվել