Մամուլ

«Ուզում եմ խաղաղվել». վթարի հետևանքով մահացած 18-ամյա Եվայի վերջին գրառումը

«Ուզում եմ խաղաղվել». վթարի հետևանքով մահացած 18-ամյա Եվայի վերջին գրառումը

Երևան-Գյումրի ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարից մահացած 18-ամյա Եվա Փարսյանը՝ Կոռնիձոր գյուղից էր։ Եվան այս տարի էր ավարտել դպրոցը և ընդունվել ԵՊՀ։ Նա ողբերգական վթարի 11 զոհերից ամենաերիտասարդն էր։

Եվան իր վերջին ֆեյսբուքյան գրառման մեջ գրել էր.

«Վաղը, երբ այս ամենը ավարտվի, ու խաղաղությունը բարեհաճի գալ, ես ուզում եմ

Խաղաղվե՜լ,

խաղաղվե՜լ,

խաղաղվե՜լ…»։

Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ի գիշերը, Երեւան-Գյումրի ավտոճանապարհին՝ Լանջիկ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ողբերգական ավտովթար։ Երեւան-Գյումրի ավտոճանապարհի 90-րդ կմ-ին բախվել են «Volkswagen» մակնիշի ուղեւորափոխադրող միկրոավտոբուսը եւ «ZIL» մակնիշի բեռնատարը։

Զոհվել է 11 քաղաքացի, այդ թվում՝ միկրոավտոբուսի վարորդը եւ «Համշեն տուրի» զբոսավարը, ծանր վիրավորել՝ 6-ը։ Տուժածներից 5-ը վերակենդանացման բաժանմունքում են, նրանցից 4-ի վիճակը ծանր է, մեկինը` ծայրահեղ ծանր: Վիրավորների թվում է նաեւ «ZIL»–ի վարորդը։

Ողբերգական վթարի ուղեւորները վերադառնում էին Արեւմտյան Հայաստան ուղեւորությունից։

Կիսվել