Որ պատգամավորներն են ամենաշատը բացակայել ԱԺ նիստերից
Որ պատգամավորներն են ամենաշատը բացակայել ԱԺ նիստերից
Armtimes.com-ը գրում է․ Տևական ժամանակ է, ինչ մամուլում և համացանցում լուրեր են շրջանառվում այն մասին, որ մի շարք ընդդիմադիր պատգամավորներ զրկվելու են իրենց մանդատներից, քանի որ վերջիններս թույլատրելի սահմանաչափից ավելի են բացակայել Ազգային ժողովի նիստերից, աշխատանքներից:
Սակայն, ըստ ԱԺ կանոնակարգի, պատգամավորները մինչ այս նստաշրջանի ավարտը՝ հուլիսի 17-ը, չեն կարող զրկվել մանդատներից:
Ըստ Սահմանադրական օրենքի 156-րդ հոդվածի՝ յուրաքանչյուր օրացուցային կիսամյակի ընթացքում քվեարկությունների առնվազն կեսից անհարգելի բացակայելու դեպքում պատգամավորի լիազորությունները դադարեցնելու հարցով սույն հոդվածով սահմանված կարգով Սահմանադրական դատարան է դիմում ԱԺ խորհուրդը, ինչպես նաև կարող է դիմել պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդը:
Յուրաքանչյուր պատգամավորի բացակայությունների վերաբերյալ հարցը քննարկվում է առանձին: Քննարկման ընթացքում պատգամավորը կամ նրա լիազորած այլ պատգամավոր կարող են ելույթ ունենալ, պատասխանել հարցերին, հանդես գալ եզրափակիչ խոսքով:
Եթե հարցի քննարկումը սկսվելուց հետո՝ երկշաբաթյա ժամկետում, Խորհուրդը պատգամավորի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին որոշում է ընդունում, ապա Ազգային ժողովի նախագահն այն 24 ժամվա ընթացքում ուղարկում է Սահմանադրական դատարան՝ նշելով Սահմանադրական դատարանում հարցի քննության ընթացքում որպես ներկայացուցիչ հանդես գալու իրավունք ունեցող անձի անուն-ազգանունը:
Եթե Խորհուրդը չի ընդունում, ապա Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համապատասխան՝ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդը կարող է ոչ ուշ, քան մեկ ամսվա ընթացքում պատգամավորի լիազորությունները դադարեցնելու հարցով դիմել Սահմանադրական դատարան:
Նշենք նաև, որ յուրաքանչյուր խմբակցություն նստաշրջանի ընթացքում հնարավորություն ունի մեկ անգամ բոյկոտել նիստերը: «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները նախկինում օգտվել են իրենց այդ հնարավորությունից:
Այժմ, երբ նրանք փողոցային պայքարի են դուրս եկել և կրկին չեն մասնակցում ԱԺ աշխատանքներին, բացակայությունները հարգելի չեն կարող համարվել:
«Հայկական ժամանակ»-ը դիմել է Ազգային ժողովի աշխատակազմին՝ պարզելու, թե ովքե՞ր են այն պատգամավորները, որոնք հատել են այս պահի դրությամբ բացակաների թույլատրելի շեմը և մինչ նստաշրջանի ավարտը դրանք չլրացնելու դեպքում կարող են զրկվել իրենց պատգամավորական մանդատներից:
Այսպիսով՝ ներկայացնում ենք ցանկը սույն թվականի մայիսի 11-ի դրությամբ տեղի ունեցած 193 քվեարկությունների արդյունքներով:
Որ պատգամավորներն են ամենաշատը բացակայել ԱԺ նիստերից՝
Արմեն Չարչյան՝ 153 բացակա՝ 34 հարգելի («Հայաստան» խմբակցություն)
Գեղամ Մանուկյան՝ 129 բացակա՝ 1 հարգելի («Հայաստան» խմբակցություն)
Արթուր Վանեցյան՝ 115 բացակա՝ 0 հարգելի, («Պատիվ ունեմ» խմբակցություն)
Անդրանիկ Թևանյան՝ 105 բացակա՝ 1 հարգելի, («Հայաստան» խմբակցություն)
Ասպրամ Կրպեյան՝ 103 բացակա՝ 1 հարգելի, («Հայաստան» խմբակցություն)
Արմեն Ռուստամյան՝ 102 բացակա՝ 1 հարգելի, («Հայաստան» խմբակցություն)
Իշխան Սաղաթելյան՝ 101 բացակա՝ 1 հարգելի, («Հայաստան» խմբակցություն)
Լիլիթ Գալստյան՝ 99 բացակա՝ 1 հարգելի, («Հայաստան» խմբակցություն)
Արթուր Ղազինյան՝ 99 բացակա՝ 1 հարգելի («Հայաստան» խմբակցություն)
Վահե Հակոբյան՝ 98 բացակա՝ 1 հարգելի («Հայաստան» խմբակցություն)
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում