Որևէ մեկը չի կարող մեզ հետ սպառնալիքի, հարկադրանքի, ուժի լեզվով խոսել. Նիկոլ Փաշինյան
«Գերագույն հրամանատարի կարեւորագույն հատկությունն ու հմտությունը դժվարության եւ օրհասական պահին հանրությանը, պետությանը, ժողովրդին, Զինված ուժերին համախմբելու կարողությունն ու ընդունակությունն է:
Ես կարծում եմ, որ սա այսօր մեր ռազմաքաղաքական ամենակարեւոր առավելություններից մեկն է, որին ավելացել է նախկինում մեր ունեցած մյուս առավելությանը, ինչն էլ ուժեղ եւ մարտունակ բանակի առավելությունն է: Ադրբեջանը շատ երկար տարիներ իր դիրքորոշումներով ապացուցում է, որ Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման իր պատկերացումը պատերազմն է:
Սա նշանակում է, որ ոչ միայն Հայաստանի Հանրապետությունը, այլ ողջ հայ ժողովուրդը պետք է պատրաստ լինի տալու անհրաժեշտ հակահարված: Որեւէ մեկը, չի կարող մեզ հետ սպառնալիքների, հարկադրանքի, ուժի լեզվով խոսել. Մեր զինվորներին ուզում եմ ասել՝ դուխով»: