Ազատ խոսք

Որևէ մեկը լրջորեն մտածե՞լ է՝ ինչու մեզ հաջողվեց խուսափել քաոսից 90-ականների սկզբին․ Մելիքյան

Որևէ մեկը լրջորեն մտածե՞լ է՝ ինչու մեզ հաջողվեց խուսափել քաոսից 90-ականների սկզբին․ Մելիքյան

Արցախի նախկին ՄԻՊ, իրավախաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան էջում գրել է

«Մեր երկրում Սահմանադրական ընթացակարգերի նկատմամբ միշտ եղել է ընդգծված հարգանք։ Ի սկզբանե։

Ի պատիվ Շարժման առաջնորդների՝ Հայաստանի Հանրապետությունը նախկին խորհրդային միակ հանրապետությունն էր, որն անում էր ամեն հնարավորը՝ ամենայն մանրամասնությամբ պահպանելու ԽՍՀՄ սահմանադրաիրավական ընթացակարգերը՝ անկախություն հռչակելիս։

Այս սկզբունքը մինչև 2020 թվականի փետրվարի 6-ի երեկո մնացել է անքակտելի։

1998 թվականի փետրվարյան ճգնաժամից մինչև 2018 թվականի ապրիլ-մայիսյան ու հոկտեմբերյան ճգնաժամեր՝ այդ ամենը հանգուցալուծվել է բացառապես Սահմանադրական ընթացակարգերի շրջանակներում։

Եվ հիմա խաչ է քաշվում նաև այդ ֆունդամենտալ արժեքի վրա։ Ու դա այնպիսի մեծ հարված է մեր պետության իրավական անվտանգությանը, որ դժվար է անգամ հաշվարկել՝ թե՛ հետևանքները, թե՛ դրանք չեզոքացնելու հնարավորությունները։

Դժվար գործ է՝ փաստարկել նուրբ պատճառական կապերի գոյությունը։

«Դուք, իրավաբաններդ, շատ եք կարևորում ձևականությունները» – ասում են շատերը։ Եվ սկզբունքորեն սխալ չեն։

Բայց խնդիրը վստահաբար իրավաբանները չեն, այլ «խաղի կանոնների գոյության մասին կանոնը»՝ որպես ԿԱՆՈՆՆԵՐԻ ԿԱՆՈՆ։

Որպես կաննոններ լինել-չլինելու առհավատչյա։ Բա՞րդ էր։ Լավ, ուրիշ կողմից գամ։

Որևէ մեկը լրջորեն մտածե՞լ է՝ ինչու մեզ հաջողվեց խուսափել քաոսից 90-ականների սկզբին, իսկ մեր հարևան հանրապետություններին չհաջողվեց»։

Կիսվել