ՄամուլՏեսանյութ

Որքան կբարձրանան 2023-ին կենսաթոշակները

Որքան կբարձրանան 2023-ին կենսաթոշակները

Մենք 2023 թվականին նախատեսում ենք բարձրացնել կենսաթոշակներն ու նպաստները, ինչպես նաեւ վարչապետը հայտարարել է նվազագույն աշխատավարձերի բարձրացման մասին: Այս մասին այսօր՝ հուլիսի 12-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը:

«Մենք 2023  թվականին նախատեսում ենք բարձրացնել կենսաթոշակներն ու նպաստները: Ինչպես նաև նվազագույն աշխատավարձի բարձրացման մասին է հայտարարել վարչապետը կառավարության նիստում »,-ասաց Մկրտչյանը:

թոշակ

Նախարարի խոսքով՝ հիմա աշխատանքային կարգով քննարկում են 2023 թվականի բյուջեն:

«Նախատեսված է կենսաթոշակի մինչև 6 հազար դրամ բարձրացում՝ 2 փուլով»,-ասաց նախարարը՝ հավելելով, որ այլ միջոցառումներ ևս նախարարությունում քննարկվում են:

Տեսանյութը ստորև

Կիսվել