Աշխարհ

Որքա՞ն ժամանակ կարող է վարակիչ լինել օմիկրոնով հիվանդ մարդը

Որքա՞ն ժամանակ կարող է վարակիչ լինել օմիկրոնով հիվանդ մարդը

Օմիկրոնով հիվանդ մարդն ամենից վարակիչ է առաջին 3 օրը, չէ՞ որ հենց այդ օրերին է վիրուսային բեռնվածությունն ամենաբարձրը։ Բայց որոշ պացիենտներ կարող են վարակիչ լինել նաեւ 10 օր, – այս մասին «Газете.Ru»-ի հետ զրույցում նշել է բժիշկ Եվգենի Տիմակովը։

Բժշկի խոսքով, երբ օմիկրոնը ներթափանցում է օրգանիզմ, սկսում է ակտիվորեն բազմանալ, քանի որ օրգանիզմում դեռեւս դրանից պաշտպանություն չկա (ըստ բազմաթիվ տվյալների՝ հակամարմինները, որոնք մնում են COVID-19-ից կամ նույնիսկ պատվաստումից հետո, չեն պաշտպանում օմիկրոնից)։

Մոտ 3 օր հետո իմունիտետը միացնում է հատուկ պաշտպանական գործառույթներ, ձեւավորում հակամարմիններ եւ սկսում է պայքարել վիրուսի դեմ, ինչը հանգեցնում է վիրուսային բեռնվածության նվազմանը։

Բժիշկը

«Վիրուսը մտնում է առողջ բջիջների մեջ եւ օգտագործելով  մեր օրգանիզմի շինանյութը, այսինքն՝ սպիտակուցները, ֆերմենտային համակարգերն ու այլ աղյուսիկները, բազմանում է։

Հենց վիրուսային պիկի ժամանակ էլ մարդը շատ վարակիչ է դառնում։ Որքան ավելի մեծ է վիրուսային բեռնվածությունը, այնքան ավելի շատ վիրուս է անջատվում արտաքին միջավայրում։

Սրանք միմյանց հետ հարաբերակցվող ցուցանիշներ են։ Ընդ որում՝ տարբեր վիրուսներ տարբեր կերպ են պահում իրենց։ Օրինակ, կորոնավիրուսի նախորդ շտամը՝ դելտան, օրգանիզմում բազմանում էր մեկ շաբաթվա ընթացքում։ Իսկ օմիկրոնը, դատելով ամերիկացի գիտնականների գիտական հոդվածից, ամենից վարակիչն է առաջին 3 օրը»,- ասել է Տիմակովը։

3 օրից հետո վիրուսային բեռնվածությունը պացիենտների մեծ մասի մոտ սկսել է ընկնել, իսկ վիրուսն օրգանիզմից անհետացել է միջինը 7-9 օրում։

Իհարկե, ոմանք կարող են վտանգ ներկայացնել շրջապատի համար նաեւ վարակվելու 10-րդ օրը։ Բայց 12-րդ օրը պացիենտներից ոչ մեկը դրական թեստ չի ունեցել։

Կիսվել