Որքա՞ն թոշակ կստանա Անգելա Մերկելը կանցլերի պաշտոնից հեռանալուց հետո
Որքա՞ն թոշակ կստանա Անգելա Մերկելը կանցլերի պաշտոնից հեռանալուց հետո
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը պաշտոնից հեռանալուց հետո ամսական 15 հազար եվրո թոշակ կստանա։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Արմենիան հղում անելով գերմանական «Focus» ամսագրին։
Տվյալ դեպքում կենսաթոշակի չափը կապված է պետական բարձրագույն պաշտոններում երկարամյա ծառայության հետ` Մերկելը կանցլերի պաշտոնը ստանձնել է 2005 թվականին, եղել է Բունդեսթագի պատգամավոր և դաշնային նախարար: Այժմ կանցլերի պաշտոնում նա 35 հազար եվրո աշխատավարձ է ստանում։ Մերկելը պաշտոնից հեռանալու է սեպտեմբերին, երբ Գերմանիայում խորհրդարանական ընտրություններ անցկացվեն։
Պետությունը նրան կվճարի նաև սեփական գրասենյակի, ռեֆերենտների, քարտուղարի ու վարորդի համար։
Գերմանիայի նախկին կանցլեր Գերհարդ Շրյոդերին, որն այդ պաշտոնը զբաղեցրել է 7 տարի, ամսական 6,5 հազար եվրո թոշակ է ստանում, իսկ նրա գրասենյակի համար տարեկան կես միլիոն եվրո է հատկացվում:
Սեպտեմբերի 25-ին Գերմանիայում Բունդեսթագի ընտրություններ կանցկացվեն, և երկիրը կգլխավորի նոր կանցլերը: 67-ամյա Անգելա Մերկելն ավելի վաղ հայտարարել էր, որ հեռանում է քաղաքականությունից և թողնում է Քրիստոնեա-դեմոկրատական միության նախագահի պաշտոնը՝ զրկվելով պետության ղեկավար ընտրվելու իրավունքից։
Գերմանիայում կենսաթոշակային տարիքի մարդկանց (67 տարեկան) միջին կենսաթոշակը 953 եվրո է` ավելի քան 500 հազար դրամ։