Մամուլ

Որքա՞ն գումար կորցնի Հայաստանը, եթե Սանիթեքը շահի դատը միջազգային արբիտրաժում

Որքա՞ն գումար կորցնի Հայաստանը, եթե Սանիթեքը շահի դատը միջազգային արբիտրաժում

Hraparak.am-ը գրում է․ Մենք այսօր գրել էինք, որ նախկինում Երևանի աղբահանությամբ զբաղվող «Սանիթեք» ընկերությունը ընդդեմ Հայաստանի Հանրապետության դիմում է ներկայացրել միջազգային արբիտրաժային դատարան։

Այս մասին տեղեկացել էինք մեր ձեռքի տակ հայտնված էքսկլյուզիվ փաստաթղթից, որում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Անդրանիկ Մուրադյանը, միջազգային կապերի վարչության պետ Դավիթ Գևորգյանին տեղեկացնում է փաստի մասին և խնդրում դիմումը թարգմանել հայերեն։

Մեզ նաև հայտնի դարձավ այն փաստաբանական ընկերությունը, որը պաշտպանելու է «Սանիթեքի» շահերը միջազգային արբիտրաժում։

Փաստաբանական ընկերության տնօրենը մեզ հետ զրույցում շատ մանրամասներ չհայտնեց, սակայն պատասխանեց մեր հարցին, թե որքան գումար է «Սանիթեքը» պահանջել Հայաստանից, փաստաբանն ասաց, որ լիբանանյան ընկերությունը Հայաստանից նախնական պահանջել է 25 մլն դոլար։

Սանիթեք

Փաստորեն պատերազմի հետևանքով ծանրագույն իրավիճակում հայտնված մեր երկիրը՝ քաղաքապետ Հայկ Մարությանի կամայականությունների հետևանքով, 25 մլն դոլար վճարելու վտանգի տակ է։ 

Հիշեցնենք, որ «Սանիթեքը» Հայաստանում իր աշխատանքն ամբողջությամբ դադարեցրել է 2019-ի օգոստոսի վերջերից։ Քաղաքի աղբահանությունը ստանձնեց քաղաքապետարանը։ Լիբանանյան կազմակերպությունը բազմիցս հայտարարել էր, որ իրենց գործունեությունը ապօրինի է դադարեցվում, և իրենք դիմելու են միջազգային արբիտրաժ։

Կիսվել