Որտեղ է Վագիֆ Խաչատրյանը․ նոր մանրամասներ
Որտեղ է Վագիֆ Խաչատրյանը․ նոր մանրամասներ
Hraparak.am-ը գրում է․ «Այս ընթացքում դեռևս որևէ հեռախոսազրույց կամ տեսակապ չի եղել հորս հետ։
Լուրերը մենք ստանում ենք միայն Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով, ինչպես նաև ՄԻԵԴ-ի կողմից, որ մինչև ամսի 8-ը ժամանակ էր տրված, ստացել ենք պատասխանը, որի համաձայն հայրս գտնվում է քննչական մեկուսարաններից բուժական ինչ-որ հաստատությունում ու դեղեր է ընդունում։
Սակայն ուզում եմ տեղեկացնել, որ հորս սրտի հիվանդության հետ կապված չկա որևէ դեղամիջոց որը կարող է օգնել»։ Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Վագիֆ Խաչատրյանի դուստրը՝ Վերա Խաչատրյանը։
Արցախից Հայաստան տեղափոխվող բուժառուներից մեկին` Վագիֆ Խաչատրյանին, հիշեցնենք, հուլիսի 29-ին առևանգել են Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչները։ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ նա ձերբակալվել է։
«Հորս վերադարձը պիտի շուտ շուտ լինի, սակայն մինչ այդ ես պահանջում եմ բոլոր պետական ու ոչ պետական կառույցներից ամեն ինչ անել հորս հնարավոր շուտ վերադարձը կազմակերպելու համար։
Կարմիր խաչից այս պահին տեսակցում են հայրիկիս ու մեզ տեղեկություններ են հայտնում, թե ինչ պայմաններում է պահվում հայրս»,- հավելեց նա։