Որտեղով է անցնելու միջանցքը․ Փաշինյանը խոստովանել է ամեն ինչ
Որտեղով է անցնելու միջանցքը․ Փաշինյանը խոստովանել է ամեն ինչ
«Պրն վարչապետ, բացի միջանցք ունենալու ցանկությունից, ես ճի՞շտ եմ հասկանում, որ Ադրբեջանը նաև սեփական պատկերացումներն ունի, թե այդ ճանապարհները կոնկրետ որտեղով պիտի անցնի»,- հարցրել է լրագրողը Փաշինյանին «Առաջինին» տված հարցազրույցի ժամանակ։
Ըստ Փաշինյանի` հաջորդ տարվանից մեկնարկում են բանակում ատեստավորման գործընթաց, որի արդյունքում զինծառայողների աշխատավարձը առնվազն կրկնապատկվելու է.
“Մենք խոսում ենք զինվորական կրթության մասին, արդեն որոշում ենք կայացրել, որ ռազմական համալսարաններ ընդունվողները ավարտելուց եւ իրենց ծառայության վայր նշանակվելուց հետո կստանան բնակարան, որը նրանք օտարելու հնարավորություն չեն ունենա մինչեւ իրենց ծառայության պայմանագրի ավարտը, որից հետո դա որպես սեփականություն կփոխանցվի այդ ծառայողներին։
Նա նաեւ ասաց, թե էական աշխատանքներ են տարվում Զինված ուժերում կանանց ներգրավածությունը ընդլայնելու ուղղությամբ.
«Մենք հայտարարել ենք պրոֆեսիոնալ բանակ ստեղծելու մասին, հայտարարել ենք, որ առաջիկայում կընդունենք «Պաշտպան հայրենյաց» ծրագիրը, որը ժամկետային զինծառայողներին հնարավորություն կտա վեց ամիս հետո անցնել պայմանագրային ծառայության եւ արդեն այս բարձրացված աշխատավարձերից ստանալ եւ այդ սկզբունքով ծառայել առնվազն հինգ տարի»։