ՄամուլՏեսանյութ

Որտե՞ղ էր Դավիթ Տոնոյանը, երբ սկսվեց 44-օրյա պատերազմը (Տեսանյութ)

Որտե՞ղ էր Դավիթ Տոնոյանը, երբ սկսվեց 44-օրյա պատերազմը (Տեսանյութ)

Այս մասին այսօր ԱԺ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը՝ անդրադառնալով հարցին, թե երբ եւ ինչ ձեւով եք տեղեկացվել պատերազմը սկսվելու վերաբերյալ, որտեղ եք գտնվել պատերազմի նախօրեին, երբ եք վերադարձել, եւ որն է եղել բացակայության պատճառը:

«Սեպտեմբերի  25-ից 26-ի երեկոն գտնվել եմ ՆԱՏՕ անդամ երկրում նորից գործուղման շրջնակներում՝ սպառազինության եւ ռազմական տեխնիկայի մատակարարումների կազմակերպման նպատակով:

Սեպտեմբերի 26-ի երեկոյան մինչեւ պատերազմի սկիզբը գտնվել եմ օդանավում, շարունակում էի իմ գործուղումը դեպի Կենտրոնական Ասիայի երկիր վայրէջքով, որտեղից պետք է վերցվեին այն մարդիկ, որոնք բանակցություններին էին մասնակցելու:

Վայրէջքի պահին՝ սեպտեմբերի 27-ի առավոտյան, երբ հնարավոր եղավ հեռախոսները միացնելու, անմիջապես ԳՇ պետից տեղեկացվել եմ պատերազմ սկսելու մասին:

Ունեցել եմ խոսակցություն ՀՀ վարչապետի հետ: Հաշվի առնելով կովիդային թռիչքային իրավիճակները, 3 ժամվա ընթացքում հնարավորություն ստեղծվեց ինքնաթիռ հայթայթելու, որ կարողանամ հետ վերադառնամ Հայաստան: Վերադարձել եմ Վրաստանով, Վրաստանում վայրէջք եմ կատարել:

Սեպտեմբերի 28-ի առավոտյան ժամը 4-ին եղել եմ Երևանում, որից որոշ ժամանակ հետո թույլտվություն եմ ստացել վարչապետից եւ մեկնել եմ մարտական գործողությունների իրականացման վայր»,-ասաց Տոնոյանը:

Կիսվել