Որոշումը կայացված է․ Ծառուկյանին կզրկեն անձեռնմխելիությունից
Որոշումը կայացված է․ Ծառուկյանին կզրկեն անձեռնմխելիությունից
ArmLur.am-ը տեղեկացավ, որ վաղը Ազգային ժողովի խորհրդի օրակարգում ընդգրկվելու է Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը, որը պետք է քննարկվի հունիսի 16-ին մեկնարկող նաստաշրջանի օրակարգում։
Հենց այդ օրն էլ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը կգա Ազգային ժողով և կներկայացնի նախագիծը։
Հավելենք, որ վաղ առավոտից խուզարկություններ են տեղի ունեցել Ծառուկյանի առանձնատանը, նրան պատկանող մի քանի ընկերություններում, Գեղարքունիքի տարածքային գրասենյակներում, իսկ ԱԱԾ-ն էլ հայտարարեց երեք քրեական գործի մասին, որոնք կապ ունեն ԲՀԿ առաջնորդի հետ։