Ով է քթի վիրահատությունից հետո կոմայի մեջ ընկած աղջիկը
Ով է քթի վիրահատությունից հետո կոմայի մեջ ընկած աղջիկը
Մոսկվայի մարզի «Ժուկովկա» մասնավոր կլինիկայում քթի շտկման վիրահատությունից հետո աղջիկն ընկել է կոմայի մեջ։ Այս մասին հայտնում են ռուսական ԶԼՄ-ները։
«Նա այս պահին գտնվում է ինտենսիվ թերապիայի բաժանմունքում՝ անգիտակից վիճակում»,-հայտնել են լրատվամիջոցները։
Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ պացիենտը 25-ամյա Վլադա Անտրոպովան է, ով շատերին հայտնի է Instagram-ում իր ակտիվությամբ։
Վիրահատությունից հետո աղջկա առողջական վիճակը կտրուկ վատացել է, և նա հոսպիտալացվել է։ Աղջկան միացրել են արհեստական շնչառության սարքին։
Մերձմոսկովյան Ռուբլևկայում գտնվող մասնավոր կլինիկայում նա վիրահատվել է քթի ձևը շտկելու համար, արդեն գիշերը մոդելը վատ է զգացել և կորցրել գիտակցությունը։