Մամուլ

Ով է Վարդենիսի ոստիկանության մոտ պայթյունի հեղինակը

Ով է Վարդենիսի ոստիկանության մոտ պայթյունի հեղինակը

Երեկ Վարդենիսում անհայտ անձը ինքնաշեն նռնակ էր նետել Վարդենիսի ոստիկանության շենքի ուղղությամբ, որի արդյունքում շենքն էր վնասվել։

Hraparak.am-ի տեղեկություններով՝ պայթյունի հեղինակը 2020 թվականի հունիսին սպանված քրեական հեղինակություն Թորգոմ Հարությունյանի հայրն է։

Ըստ մեր աղբյուրների, դրդապատճառը եղել է այն, որ Թորգոմի սպանության բացահայտում տեղի չի ունեցել, հավանաբար հայրը փորձել է հաշվեհարդար տեսնել ոստիկանության աշխատակիցների նկատմամբ։

Այս պահին Թորգոմ Հարությունյանի հայրը բերման է ենթարկվել ոստիկանության բաժին։

Հիշեցնենք, որ երեկ հայտնել էինք, որ Վարդենիսում դաժան սպանություն էր տեղի ունեցել: Հունիսի 27-ի ուշ երեկոյան ինքնաձիգից արձակված կրակահերթից Չարենցի փողոցի մուտքերից մեկում սպանվել է 25 տարեկան Թորգոմ Հարությունյանը:

Նա մեկ տարի առաջ էր դուրս եկել կալանավայրից, նշանվել էր:

Կիսվել