Ով է Սուրեն Պապիկյանի գեղեցկուհի հարսնացուն (ֆոտո)
Ով է Սուրեն Պապիկյանի գեղեցկուհի հարսնացուն (ֆոտո)
ՀՀ ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանի հարսնացուն՝ Արմինե Մուրադյանը, Bavnews.am-ի տեղեկություններով, այժմ աշխատում է Տարածքային զարգացման հիմնադրամի փոխտնօրեն։ Արմինեն 29 տարեկան է։
Նշենք, որ մինչ այս կառույցում փոխտնօրեն աշխատելը՝ նա Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի մամուլի քարտուղարի պարտականություններն է կատարել։ Նշենք նաև, որ Պապիկյանի ընտրյալը դեռ տարածքային կառավարման նախարար եղած ժամանակ նրա մամուլի խոսնակն էր` Արմինե Մուրադյանը։
Հարսանիքը տեղի է ունենալու հունվարի 22-ին, «Փարավոն» ռեստորանային համալիրում:
Նշենք, որ Սուրեն Պապիկյանի և Արմինե Մուրադյանի հարսանիքի քավորը աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար, ՔՊ անդամ Նարեկ Մկրտչյանն է լինելու: