Մամուլ

Ով է պարեկային ծառայության նոր պետը և ինչ ունեցվածք ունի

Ով է պարեկային ծառայության նոր պետը և ինչ ունեցվածք ունի

Hraparak.am-ը գրում է. Ապրիլի 20-ին տեղի է ունեցել ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պետի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթ։

Հաղթող է ճանաչվել Արթուր Խուդինյանը: Մրցույթին մասնակցել է 4 անձ՝ Արթուր Խուդինյան, Էդգար Սուսլիյան, Արծրուն Շախկյան և Անդրանիկ Սողոմոնյան։

Թեստավորման փուլը հաղթահարել են 3-ը, իսկ հարցազրույցի փուլը հաղթահարել է Արթուր Խուդինյանը։

Արթուր Խուդինյանը զբաղեցնում էր ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի տեղակալ ծառայության գծով, նույն պաշտոնը, ինչ Վալերի Օսիպյանը մինչև 2018 թվականի իշխանափոխություն։

Պարեկային ծառայության նոր պետը 2020 թվականին Մալաթիա վարչական շրջանում 31,814,080 ՀՀ դրամով ձեռք է բերել անշարժ գույք «ԵՊՀ շրջանավարտների միավորում՛» հասարակական կազմակերպությունից։

Խուդինյանը նաև անշարժ գույք ունի Շենգավիթ համայնքում, ինչպես նաև հողամաս Լոռու մարզում՝ Ճոճկանում, ինչպես նաև 2020 թվականին նվիրատվություն է ստացել հողամաս Զովունիում։

Գնդապետը հայտարարագրել է 1 մլն ՀՀ դրամ կանխիկ գումար, 6,675,466 դրամ վարձատրություն աշխատանքի դիմաց, ինչպես նաև 18 մլն դրամ վարկ «ՎՏԲ Հայաստան» բանկից։ Չունի շարժական գույք։

Կիսվել