Ով է դավաճանության մեջ մեղադրվող կինը. մանրամասներ «Իրավունք»
Ով է դավաճանության մեջ մեղադրվող կինը. մանրամասներ
«Իրավունք» թերթը գրում է. «Օրեր առաջ Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կողմից պետական դավաճանության դեպք էր բացահայտվել: «Իրավունքին» որոշ մանրամասներ է հայտնի դարձել, թե ով է ենթադրյալ հանցանքի մեջ մեղադրվող կինը:
Մասնավորապես, արցախյան մեր հավաստի տեղեկությունների համաձայն, դավաճանության մեջ մեղադրվող կինը ամուսնացած-բաժանված էր, ուներ մեկ երեխա: Բաժանվելուց հետո կինը կրկին ամուսնացել է, այս անգամ, այսպես ասած, ազաբ տղայի հետ:
Համատեղ կյանքի ընթացքում կինը համացանցի միջոցով սկսել է ամուսնուց գաղտնի շփվել ինչ-որ երիտասարդի հետ եւ, ըստ լուրերի, չի իմացել, որ ազգությամբ ադրբեջանցի է: Միայն նրա հրավերը ստանալուց եւ Կիեւ մեկնելուց հետո նա պարզում է, որ շփվել է ադրբեջանցու հետ: Բայց դա նրան չի խանգարել՝ վերադառնալ եւ շարունակել նույն ձեւով շփվել:
Ավելին, աղբյուրի համաձայն, կինը իրավապահներին կողմից հայտնաբերվելուց հետո շարունակել է պնդել, որ սիրում է նրան, եւ որ նա իր արարքի մեջ որեւէ վատ բան չի տեսել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում