Մամուլ

«Ով է Աննա Հակոբյանի ընթրիքին 300QQ03 համարանիշի մեքենայով եկած տիկինը». Վահե Սարգսյան

«Ով է Աննա Հակոբյանի ընթրիքին 300QQ03 համարանիշի մեքենայով եկած տիկինը». Վահե Սարգսյան

Պատմաբան, խմբագիր Վահե Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․

«Լրատվամիջոցներում շրջանառվում է, որ «Արմաս» գինու գործարանում կիրակի օրը Աննա Հակոբյանի կազմակերպած ընթրիքին մասնակցողներից մեկը «չայխանայի» վայր է ժամանել «Նաիրի» բժշկական կենտրոնի հաշվեկշռում գրանցված 300QQ03 համարանիշով մեքենայով:

Իմ հավաստի տեղեկություններով՝ նշված մեքենան սպասարկում է ՀՀ և Արցախի առողջապահության նախկին նախարար Հարություն Քուշկյանի կնոջը՝ Նարինե Մամիկոնյանին, ով նաև «Նաիրի» ԲԿ-ի գլխավոր տնօրենն է:

Ի դեպ, «Նաիրի» ԲԿ-ն պատկանում է Հարություն Քուշկյանին, ինչպես, օրինակ, նրան է պատկանում «Էրեբունի» ԲԿ-ն (տնօրենը Քուշկյանի փեսան է), Դիլիջանի ԲԿ-ն, Սոչիի խոշորագույն բուժհաստատություններից մեկը՝ «АРМЕД»-ը և այլն»:

Կիսվել