Ովքեր են գրանցվել 00 ՕՕ 000 պետհամարանիշը գնելու համար
2024 թ. փետրվարի 1-ից գործարկված էլեկտրոնային աճուրդի հարթակի միջոցով հնարավոր կլինի ձեռք բերել նոր չափորոշիչներով, առանձնահատուկ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշներ` «գոլդ» պետհամարանիշեր։
Ամենամեծ մրցակցությունը ամբողջությամբ զրոններով՝ 00 ՕՕ 000 պետհամարանիշի դեպքում է, որի սկզբնական գինը 20 միլիոն դրամ է (50 հազար դոլար): Այդ պետհամարանիշի համար կա արդեն 98 գրանցում։
Աճուրդին մասնակցել ցանկացող անձինք կարող են նախապաես գրանցվել auction.mia.gov.am կայքում և մասնակցել քվեարկությանը Քվեարկությունը սկսվելու է փետրվարի 2-ից և տևելու է 10 օր։
Նշենք նաև, որ գոլդ պետհամարանիշերի ձեռքբերման համար արդեն կա 610 ներկայացրած հայտ: Համարանիշի մեկնարկային գինը տատանվում է 10-20 մլն դրամի սահմանում, աճուրդի մասնակցության պայմաններից է արժեքի 5 տոկոսի կանխավճարը: