ՄամուլՏեսանյութ

«Ովքեր աջակցում են այսօրվա իշխանությանը, մասնակից են երեխեքի կոտորածին». Շուշան Պետրոսյան

«Ովքեր աջակցում են այսօրվա իշխանությանը, մասնակից են երեխեքի կոտորածին». Շուշան Պետրոսյան

«Սարսափելի մեղքի տակ են՝ 5000-ից ավելի զոհի արյուն է իրենց ձեռքին, բոլորի՛, ոչ միայն մարդկանց, ովքեր հասցրին էս ամեն ինչը վերջաբանին, այլ մարդիկ, ովքեր աջակցում են այսօրվա իշխանությանը. նրանք ևս մասնակիցն են երեխեքի կոտորածին»,- ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, երգչուհի Շուշան Պետրոսյանը:

Եթե հաշվի առնենք այն երգերը, որոնք երգել եմ ամբողջ կյանքի ընթացքում, ապա միշտ էլ քաղաքականության մեջ եմ եղել և երբեք քաղաքականության մեջ չեմ եղել։ Ես 6․5 տարի որպես պատգամավոր ծառայել եմ հայրենիքիս։

Շուշան Պետրոսյան

Իսկ հիմա այնտեղ նստած մեծամասնություն կազմող խրտվիլակներից որևէ մեկի աշխատանքը չեմ տեսել։ Բայց կարդում եմ, որ այսինչը նոր տուն է գնել, նոր ավտոմեքենա է գնել։

Շուշան Պետրոսյանը բոլորին կոչ արեց փետրվարի 20-ին գնալ Ազատության հրապարակում նշանակված հանրահավաքին՝ նշելով, որ ժամանակն է ազատվել չարիքից։

Պարզ է, որ այսպես շարունակվել չի կարող։ Պետք է դուրս գալ հարմարավետ կոմպյուտերային անկյունիկներից դեպի փողոց:

Տեսանյութը ստորև

Կիսվել