Ովքե՞ր այս տարի կպայքարեն Գեղեցկուհու տիտղոսի և Հայաստանը «Միսս Տիեզերք»-ում ու «Միսս Աշխարհ»-ում ներկայացնելու համար (ֆոտո)
Ովքե՞ր այս տարի կպայքարեն Գեղեցկուհու տիտղոսի և Հայաստանը «Միսս Տիեզերք»-ում ու «Միսս Աշխարհ»-ում ներկայացնելու համար։ Հուլիսի առաջին կեսին Հայաստանում կրկին քննարկման կիզակետում կլինեն Գեղեցկուհու տիտղոսակրի հավակնորդներն ու հաղթողները:
Գոհար Հարությունյանը երրորդ անգամ է կազմակերպում գեղեցկության մրցույթ: Այս տարի նա ընդլայնել է գործունեությունն ու միջոցառումը որպես փառատոն է անցկացնում: Այն կտևի 15 օր:
«Միսս Արմենիա» հիմնադրամի կազմակերպած փառատոնի շրջանակում կկայանան «Միսս Տիեզերք Արմենիա» և «Միսս Աշխարհ Արմենիա» մրցույթները:
Tert.am Life-ը կներկայացնի, թե ովքեր են մասնակցելու մրցույթին: Տիտղոսակիր դառնալու և Հայաստանը հեղինակավոր գեղեցկության մրցույթներում ներկայացնելու համար կպայքարեն 17-28 տարեկան չամուսնացած 24 աղջիկ:
Ոմանք կմասնակցեն միայն «Միսս Տիեզերք Արմենիա», ոմանք՝ միայն «Միսս աշխարհ Արմենիա»-ին: Բանն այն է, միջազգային մրցույթների չափանիշները տարբեր են, օրինակ, «Միսս Աշխարհ»-ին կարող են մասնակցել 17-26 տարեկան, «Միսս Տիեզերք»-ին՝ 18-28 տարեկան աղջիկները: Բացի այդ, «Միսս աշխարհը» մասնակցության հնարավորություն է տալիս նաև սփյուռքահայերին, «Միսս Տիեզերքը»՝ միայն հայաստանաբնակներին:
«Միսս Տիեզերք Արմենիա»-ն կկայանա հուլիսի 9-ի՝ Գյումրու Սև բերդում: «Միսս աշխարհ Արմենիա»-ն՝ հուլիսի 15-ին՝ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: «Առաջինը կունենա լողազգեստով ցուցադրություն, որը պարտադիր մաս է միջազգային մրցույթում: «Միսս աշխարհ Արմենիա»-ն լողազգեստով ցուցադրություն չի ունենա նույն՝ միջազգային մրցույթի չափանիշների հիմքով:
Ներկայացնում ենք Գեղեցկուհու տիտղոսակրի համար պայքարող աղջիկներից առաջին 12-ին:
Աննա Սարգսյան, 21 տարեկան
Նաիրա Վարդանյան, 26 տարեկան
Սուսաննա Թադևոսյան, 21 տարեկան
Անետա Գաբրիելյան, 24 տարեկան
Միլենա Գևորգյան, 17 տարեկան
Նատալի Սերեբրյակովա, 19 տարեկան
Առավել մանրամասն՝ սկզբանղբոյւր կայքում։