Ոստիկանների կողմից ծեծված 16-ամյա իրանուհին մահացել է
Ոստիկանների կողմից ծեծված 16-ամյա իրանուհին մահացել է
Իրանում 16-ամյա Արմիտա Գերավանդը մահացել է բարոյականության ոստիկանների կողմից հիջաբ չկրելու պատճառով ծեծի ենթարկվելուց հետո, հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները։
Գերավանդը հոկտեմբերի սկզբին Թեհրանում դաժան ծեծի էր ենթարկվել ոստիկանների կողմից, և գրեթե մեկ ամիս կոմայի մեջ էր: Իրավապաշտպանները լրատվամիջոցներին հայտնել են, որ հիվանդանոցում աղջկան հսկում էին Իրանի անվտանգության աշխատակիցները։
Նույնիսկ ընտանիքի անդամներին թույլ չեն տվել տեսնել նրան։