Ոստիկանները հակագազով ու մահակով ցուցմունք են կորզում․ Տեսանյութ
Համացանցում հայտնվել և մեծ աղմուկ է բարձրացրել մի տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են ոստիկանները հակագազով ու մահակով ցուցմունք կորզում քաղաքացուց։
«Այս տեսանյութի կապակցությամբ պետք է անմիջապես նախաձեռնվի քրեական վարույթ։ Ստուգողական բոլոր գործողությունները պետք է կատարվեն բացառապես ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված ընթացակարգի շրջանակում։
Իմ ստորագրությամբ համապատասխան պաշտոնական գրություն կուղարկվի քրեական հետապնդման մարմնին։ Ընթացքը Մարդու իրավունքների պաշտպանի իրավասության առավելագույն սահմաններում կլինի իմ ուշադրության ներքո»
Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում գրել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։