Մամուլ

Ոստիկանները Երևանում կանխել են ռազբորկա. 20 բերման ենթարկվածների մեջ է քրեական պատմություններով հարուստ «Չաղ Ռուստամը»

Ոստիկանները Երևանում կանխել են ռազբորկա. 20 բերման ենթարկվածների մեջ է քրեական պատմություններով հարուստ «Չաղ Ռուստամը»

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ մայիսի 31-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ 1 օր առաջ մայրաքաղաքի ինչ-որ հատվածում վիճաբանություն է տեղի ունեցել Երևան քաղաքի բնակիչ՝ 33-ամյա Ռուստամ Ստեփանյանի և Ճամբարակ քաղաքում հաշվառված 41-ամյա Վիլբերտ Սոսյանի միջև ու հավաստի տեղեկություններ են ստացվել, որ երեկ նրանք պետք է հանդիպեն Արաբկիր վարչական շրջանում՝ հետագա պարզաբանումներ ունենալու նպատակով։ Ոստիկանները պարզել են, որ հնարավոր է, որ նրանք լինեն զինված, և տեղի ունենա բախում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախության բաժնի, ոստիկանության Արաբկիրի, Քանաքեռ-Զեյթունի, Էրեբունու և Նոր Նորքի բաժինների ծառայողները գիշերը, ժամը 01։30-ին Կոմիտասի պողոտայի 60/2 հասցեի մոտից ապօրինի զենք-զինամթերք պահելու և կրելու կասկածանքով Արաբկիրի ոստիկանություն են բերման ենթարկել Ռ. Ստեփանյանին, Երևանի բնակիչ՝ 48-ամյա Գրիգոր Եսայանին, Աբովյան քաղաքի բնակիչ՝ 28-ամյա Էդգար Վարոսյանին, Արարատի մարզի Ավշար գյուղի բնակիչ՝ 24-ամյա Գևորգ Ավագյանին, Երևանի բնակիչ՝ 24-ամյա Մելիք Մելոյանին, Երևան քաղաքի բնակիչ՝ 43-ամյա Վարուժան Քալանթարյանին, Ճամբարակ քաղաքի բնակիչ՝ 32-ամյա Անդրանիկ Մելքումյանին, Սևան քաղաքի բնակիչ՝ 24-ամյա Էմիլ Զոհրաբյանին, Ճամբարակ քաղաքի բնակիչ՝ 22-ամյա Արտյոմ Մելքոմյանին, Երևանի բնակիչ՝ 29-ամյա Նարեկ Սարգսյանին, Ճամբարակ քաղաքի բնակիչ՝ 29-ամյա Գագիկ Ապրեսյանին, Աբովյան քաղաքի բնակիչ՝ 29-ամյա Վաչագան Առաքելյանին, Երևան քաղաքի բնակիչ՝ 31-ամյա Հենրիկ Պետրոսյանին, Ճամբարակ քաղաքի բնակիչներ՝ 25-ամյա Սերգեյ Գրիգորյանին, 28-ամյա Գուրգեն Քոչարյանին, Երևանի բնակիչ՝ 29-ամյա Ավետիք Ասատրյանին, Ճամբարակ քաղաքի բնակիչ՝ 28-ամյա Արգիշտի Շառյանին, Երևան քաղաքի բնակիչ՝ 42-ամյա Դավիթ Ուշակյանին, Երևան քաղաքի բնակիչ՝ 29-ամյա Սերգեյ Վարդանյանին և Ճամբարակ քաղաքի բնակիչ՝ 24-ամյա Գոռ Թուխտարյանին։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ բերման ենթարկված Ռ. Ստեփանյանը քրեական պատմություններով հայտնի «Չաղ Ռուստամն» է, ում համար արդեն, կարծես, «ավանդույթ է դարձել ոստիկանության բաժիններում հանգրվանելու պրակտիկան»։

Նա համարվում է Ազգային ժողովի «Իմ քայլ»-ի պատգամավոր Հայկ Սարգսյանի մտերիմը, սակայն տեղեկությունները, թե նրանց բերման ենթարկելուց հետո Ս. Սարգսյանն այցելել է ոստիկանության Արաբկիրի բաժին և հայհոյանքներ է ուղղել բաժնի պետի, բաժնի պետի օպերգծով տեղակալի և մյուս ծառայողների հասցեին, իրականությանը չեն համապատասխանում։

Shamshyan.com-ի հավաստի տեղեկություններով՝ Հ. Սարգսյանն այցելել է ոստիկանություն, սակայն ոստիկանության դարպասներից ներս չի մտել։

Կիսվել էջում