Ոստիկանները բերման ենթարկեցին ԿԲ-ի դիմաց բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիներին (Տեսանյութ)
Ոստիկանները բերման ենթարկեցին ԿԲ-ի դիմաց բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիներին
Կենտրոնական բանկի դիմաց լարված իրավիճակ է ոստիկանների և այնտեղ բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների միջև։ Ակցիայի մասնակիցները բողոքում էին վարկային կազմակերպությունների տրամադրած բարձր տոկոսադրույքների դեմ։
Նրանք պահանջում էին հանդիպում ԿԲ-ի ներկայացուցչի հետ:
Ամեն ինչ սկսվեց, երբ ոստիկանները փորձում են բերման ենթարկել ակցիայի կազմակերպիչներից Մանուել Մանուկյանին։
Ոստիկանները ուժ գործադրելով մեքենան նստեցրին Մանուել Մանուկյանին եւ մի քանի քաղաքացիների։
Տեսանյութը ստորև