Ոստիկանապետը հարսանիքի է պատրաստվում
Ոստիկանապետը հարսանիքի է պատրաստվում
Hraparak.am-ը գրում է․ Չնայած երկրում առկա բազում խնդիրներին, չվերջացող պատերազմին, հանձնվող գյուղերին, զոհերին և վիրավորներին, իշխանական շրջանակները շարունակում են այնպես ապրել, ասես ոչինչ չի պատահել՝ ծնունդ, կնունքներ, հարսանիքներ եւ առօրյա ծիսակատարություններ:
Մենք տեղեկացանք, որ ոստիկանապետ Վահե Ղազարյանի որդին` Ռոբերտը պատրաստվում է ամուսնանալ: Հարսանիքը տեղի է ունենալու օգոստոսի 22-ին, Երևանի «Հարսնաքար» ռեստորանային համալիրում, որը պատկանում է այս իշխանությունների կողմից ամենից շատ մերժված անձանցից մեկին՝ Նեմեց Ռուբոյին:
Մեր աղբյուրի խոսքով` հրավիրվածների թիվը 400-ի է հասնում: Նրանց շարքերում են ՔՊ-ական պատգամավորներ, նախարարներ, այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:
Բնականաբար՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ է ընտանյոք հանդերձ ներկա լինելու, նրանք Վահե Ղազարյանի բոլոր ընտանեկան միջոցառումների անբաժան մասնակիցն են։
Մենք նաև տեղեկացանք, որ հարսանյաց հանդեսին երգելու են Թաթա Սիմոնյանը, Միհրան Ծառուկյանը, Սոնա Շահգելդյանը և այլք: