«Ոչ սթափ վիճակում ինձ թույլ չէի տա ուղիղ եթեր մտնել»․ Ռաֆայել Երանոսյանը՝ եթերում ավտոմեքենայի դիմապակին կոտրելու մասին (Տեսանյութ)
«Ոչ սթափ վիճակում ինձ թույլ չէի տա ուղիղ եթեր մտնել»․ Ռաֆայել Երանոսյանը՝ եթերում ավտոմեքենայի դիմապակին կոտրելու մասին
Tert.am Life-ը գրում է․ Հումորիստ Գրիգ Գևորգյանն Ինստագրամում ներկայացնում է «Ով կիմանա» ուղիղ եթերների շարքը, որի ընթացքում հայտնի հյուրերը որևէ ռիսկային, ծիծաղելի կամ տարօրինակ բան են անում։
Նախագծի վերջին թողարկման հյուրը դերասան Ռաֆայել Երանոսյանն էր։ Դերասանն ուղիղ եթերում մուրճով խփել է կայանած ավտոմեքենային ու ամբողջությամբ կոտրել դիմապակին։ Հարվածելու ընթացքում դերասանն ասում էր․ «Ասում էի՝ արի տար, թե չէ «կցբխեմ»»։
Տեսանյութը լայն տարածում գտավ սոցցանցերում և տարբեր մեկնաբանությունների արժանացավ։ Շատերը շտապեցին ենթադրել, որ դերասանը ոչ սթափ վիճակում է միացել ուղիղ եթերին։
Tert.am Life-ը կապ հաստատեց Ռաֆայելի հետ։ Դերասանը նշեց, որ այդ քայլն արել է ուղղակի համարձակության համար, ավտոմեքենան իրենն է եղել․
«Եթե սկսենք համացանցի մեկնաբանություններին հետևել, չգիտեմ, թե մեր կյանքն ինչպես կդասավորվի։ Ավտոմեքենան իմն է, դիմապակին մի փոքր ճաքած էր, ամեն դեպքում, պետք է փոխեի։ Իմանալով Գրիգի հաղորդաշարի ձևաչափը՝ որոշեցի համարձակ քայլս այդպես անել։
Ամեն մեկը մի բան արել է այդ «լայվի» ընթացքում՝ ձու են կոտրել, մածուն են լցրել իրենց գլխին, ես սիրում եմ տարբերվել, ցանկացա հենց դա անել։ Այնպիսի մի բան ընտրեցի, որը ոչ ոք մինչ օրս չի արել ու չի էլ անի»։
Տեսանյութը ստորև