Ոչխարների բանակը, որը կառավարում է առյուծը, ավելի ուժեղ է քան առյուծների բանակը, որը կառավարում է ոչխարը․ Մակեդոնացի
Ոչխարների բանակը, որը կառավարում է առյուծը, ավելի ուժեղ է քան առյուծների բանակը, որը կառավարում է ոչխարը․ Մակեդոնացի
Մակեդոնական գահին բազմել է քսան տարեկան հասակում՝ կառուցել գերհզոր պետություն․ հետաքրքիր փաստեր Ալեքսանդր Մակեդոնացու մասին
Դեռ երեխա ժամանակ մի անգամ նա իր հոր՝ Մակեդոնիայի թագավոր Փիլիպոս 2-րդի և նրա շքախմբի աչքի առջև սանձեց վայրի ձիուն։
Բոլորն ապշել էին Ալեքսանդրի ճարպկությամբ ու խիզախությամբ, իսկ Փիլիպոս թագավորը գրկեց նրան և ասաց. «Զավակս, քեզ արժանի թագավորություն գտիր, Մակեդոնիան խիստ փոքր է քեզ համար»։
Ալեքսանդր Մակեդոնացին միշտ իր բանակի առաջին շարքերում էր ու դեմքով գիտեր իր ամեն զինվորի:
Ալեքսանդր Մակեդոնացին մահվանից առաջ արեց հետևյալ երեք կարգադրությունները.
– Թող լավագույն բժիշկներն իրենց ձեռքերի վրա տանեն իմ դին, որ բոլորը տեսնեն, որ անգամ լավագույն բժիշկներն անզոր են մահվան առաջ:
-Ճանապարհին շաղ տվեք ոսկի, թող բոլորը տեսնեն, որ հարստությունը, որը մենք ստանում ենք այս կյանքում, այս աշխարհում էլ մնում է:
-Թող բոլորը տեսնեն իմ բաց ձեռքերը և իմանան, որ անգամ աշխարհակալ Մակեդոնացին այս աշխարհից հեռացավ ձեռնունայն:
Ըստ տեղեկությունների Ալքեսանդր Մակեդոնացու աչքերը տարբեր գույնի էին՝ մեկը շագանակագույն էր, մյուսը՝ երկնագույն: Այս խիստ հազվադեպ երևույթը կոչվում է հետերոքրոմիա ու հանդիպում է մարդկանց միայն 1 տոկոսի մոտ:
Ալեքսանդր Մակեդոնացի թևավոր խոսքերը՝
Աշխարհում չկա անհնարին ոչինչ այն մարդու համար, ով կատարում է փորձեր:
Ոչխարների բանակը, որը կառավարում է առյուծը, ավելի ուժեղ է, քան առյուծների բանակը, որը կառավարում է ոչխարը:
Երկնքում չի կարող լինել երկու արև այնպես, ինչես երկրում` երկու իշխող:
Հաղթանակը չեն գողանում, այն ձեռք են բերում:
Ես իմ մահից հետո կցանկանայի վերադառնալ, որպեսզի տեսնեի, թե ինչպես են մարդիկ վերաբերվում իմ արարքներին:
Եթե ես հաղթեմ, իմ փառքը դրանից չի մեծանա, իսկ եթե նրանք ինձ հաղթեն, դա սարսափելի խայտառակություն կլինի: Կասեն՝ կանայք հաղթեցին Ալեքսանդր Մեծին:
Ես պարտավոր եմ հորս, որ նա ինձ կյանք տվեց, և ուսուցիչներիս, որոնք ինձ սովորեցրին արժանավայել ապրել:
Ինչքան շատ բան է մարդ ունենում, այդքան ավելի ագահությամբ է ձգտում ունենալ այն, ինչ չունի:
Նյութը հրապարակման պատրաստեց՝ Bavnews.am-ը