Մամուլ

Ոմանք չէին հավատում մեր ուժերին, ոմանք անգամ ծաղրում էին․ Ռոտենբերգ

Ոմանք չէին հավատում մեր ուժերին, ոմանք անգամ ծաղրում էին․ Ռոտենբերգ

Ահա եւ ավարտվեցին գեղարվեստական մարմնամարզության միջազգային մրցաշարերը Դուբայում։ Ներկա էր 360 մասնակից ամբողջ աշխարհից՝ մեդալներ նվաճելու համար։

Հայաստանի գեղարվեստական մարմնամարզության ֆեդերացիայից մասնակցեց 19 մարմնամարզուհի, նրանցից 15-ը ստացան մրցանակային տեղեր։

Արդյունքում մենք ունեցանք 6 ոսկի՝ ներառյալ խմբային վարժությունները, 3 արծաթ եւ 6 բրոնզ։

Սա լավ սկիզբ է Հայաստանի նոր չեմպիոնների մեկնարկի համար։ Հայաստանը ներկայացնող ամենափոքր մասնակիցը 6 տարեկան էր, ով վերցրեց արծաթ քննության ժամանակ եւ բրոնզ՝ Ա մակարդակի վարժանքի ժամանակ։

Մենք մեծ աշխատանք ենք կատարել վերջին մեկ տարվա ընթացքում, եւ ինչպես գիտեք մեր ֆեդերացիան վերջերս է դարձել 1 տարեկան, բայց մենք արդեն կարողացել ենք երեխաներին նախապատրաստել մրցումների։

Ոմանք չէին հավատում մեր ուժերին, ոմանք անգամ ծաղրում էին, բայց ի՞նչ կասեն նրանք հիմա։

Ինչպես ասվում է «գործերը խոսքերից ավելի բարձր են խոսում»։

Այսօր մենք հրավիրում ենք Աշխարհի Չեմպիոնների ՌԴ ից մեզ հետ աշխատելու եւ օգնելու զարգացնել այս գեղեցիկ սպորտաձեւը Հայաստանում։ Նրանց շնորհիվ մենք կարողացանք կազմել 5 մարմնամարզուհիներից բաղկացած խմբային վարժանք, որտեղ Հայաստանը գրավեց ոսկին։

Մենք հպարտ ենք դրանով եւ շնորհակալ բոլոր մարզիչներին, ովքեր մասնակցեցին աղջիկների նախապատրաստմանը։

Ինչպես նաեւ առանձին շնորհակալություն ծնողներին, ովքեր հավատացին իրենց երեխաների ուժերին եւ տվեցին հնարավորություն նրանց եւ մեզ բարձրացնել Հայաստանի դրոշը։

Մենք ոչ միայն մրցումների ենք տանում երեխաներին, այլ նրանց ցույց ենք տալիս աշխարհը եւ այլ մշակույթ, իրականացնում ենք նրանց երազանքը։

Այժմ մեզ բոլորիս պետք է մի փոքր հանգստանալ եւ անցնել նոր նվաճումների։

Կիսվել