«Ողբերգության մասշտաբներն անպատկերացնելի են». Էդիկ Բաղդասարյան
«Ողբերգության մասշտաբներն անպատկերացնելի են». Էդիկ Բաղդասարյան
Հետաքննող լրագրող Էդիկ Բաղդասարյանի ֆեյսբուքյան գրառումը.
«Ամեն ուշացրած ժամ փրկության դռները փակելու է: Այս վիճակում միակ բանը, որ կարող է անել Հայաստանի իշխանությունը, տարհանումն է:
Ու քանի որ Հայաստանը վաղուց գործընթացների վրա ազդելու որևէ լծակ չունի, ինձ թվում է՝ միակ կառույցն այս փուլում ՄԱԿ-ն է, որին այժմ պաշտոնապես պիտի դիմի Հայաստանի կառավարությունը: Եվ պետք է հայտարարի, որ պատրաստ է ընդունել Արցախի բնակիչներին:
Ողբերգության մասշտաբներն անպատկերացնելի են»: