Ողբերգական հրդեհից զոհված Արամ Մանուկյանը կհուղարկավորվի Վանաձորի զինվորական պանթեոնում
Ողբերգական հրդեհից զոհված Արամ Մանուկյանը կհուղարկավորվի Վանաձորի զինվորական պանթեոնում
Գեղարքունիքի մարզում հունվարի 19-ին ողբերգական հրդեհից զոհված զինծառայող Արամ Մանուկյանի հոգեհանգստյան արարողությունը տեղի կունենա այսօր 17:00-ին, Վանաձորի Սուրբ Գրիգոր Նարեկացի առաջնորդանիստ մայր եկեղեցում:
Հուղարկավորությունը տեղի կունենա նույն եկեղեցուց՝ հունվարի 23-ին, ժամը` 13:00-ին, դեպի Վանաձորի զինվորական պանթեոն:
Ավելի վաղ հայտնել էինք, որ հունվարի 19-ին, ժամը 01:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետեւանքով զոհվել է 15 ժամկետային զինծառայող, 7 զինծառայող տեղափոխվել է Վարդենիսի հոսպիտալ։