Ողբերգական դեպք Վայք քաղաքում. 14-ամյա տղան, իր պապիկի տան բակում, ավտոմեքենան լվանալիս հոսանքահարվել և տեղում մահացել է
Ողբերգական դեպք Վայք քաղաքում. 14-ամյա տղան, իր պապիկի տան բակում, ավտոմեքենան լվանալիս հոսանքահարվել և տեղում մահացել է
Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ հունիսի 21-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում:
Ժամը 16:20-ի սահմաններում «Վայքի բուժմիավորում» ՓԲԸ-ից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Վայքի բաժին ահազանգ է ստացվել, որ մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել տղա երեխա:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բուժմիավորում են մեկնել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության պետ Տիգրան Կարապետյանն ու ոստիկանության Վայքի բաժնի պետ Հայկ Բաբայանը:
Ժամանել են նաև Հայաստանի Քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչության խումբը՝ վարչության պետ Վահրամ Հովհաննիսյանի գլխավորությամբ:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Վայք քաղաքի բնակիչ 14-ամյա Վաչե Ա.-ն է, ով ժամը 16:00-ի սահմաններում Վայք քաղաքի Սիամանթոյի փողոցում, իր պապիկի տանը, ավտոմեքենա լվանալու ժամանակ անզգուշաբար հոսանքահարվել և մահացել է:
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն, արտաքին զննությամբ, դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:Քննիչի որոշմամբ նշանակվել է մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական:
Դեպքի փաստով Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ: