Ողբերգական դեպք Լուսակերտի թռչնաֆաբրիկայում. հայտնաբերվել է 61-ամյա տղամարդու դի
Ողբերգական դեպք Լուսակերտի թռչնաֆաբրիկայում. հայտնաբերվել է 61-ամյա տղամարդու դի
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր՝ մարտի 29-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 13:30-ի սահմաններում ոստիկանության Նաիրիի բաժին ահազանգ է ստացվել, որ Լուսակերտ գյուղի «Լուսակերտ» ՍՊԸ-ին պատկանող թռչնաֆաբրիկայում տղամարդու դի կա:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել է ոստիկանության Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:
Դեպքի վայր են ժամանել Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Աշոտ Դալաքյանի, ավագ քննիչ Սերյոժա Սեդրակյանի գլխավորությամբ:
Ոստիկաններն ու քննիչները նշված թռչնաֆաբրիկայի գոմերից մեկի տանիքում հայտնաբերել են նույն գյուղի բնակիչ, 61-ամյա Լյովա Շարաֆյանի դին: Ըստ նախնական տեղեկությունների՝ վերջինս գոմի տանիքում աշխատանքներ կատարելու ժամանակ հոսանքահարվել և տեղում մահացել է:
Փաստի առթիվ ավագ քննիչ Ս. Սեդրակյանի որոշմամբ նյութեր են նախապատրաստվում: