Մամուլ

Ողբերգական դեպք Լոռու մարզում․ փրկարարները Դեբեդ գետից դուրս են բերել քաղաքացու դին

Ողբերգական դեպք Լոռու մարզում․ փրկարարները Դեբեդ գետից դուրս են բերել քաղաքացու դին

Փրկարարները Դեբեդ գետից դուրս են բերել քաղաքացու դին։ Այս մասին Bavnews.am-ը տեղեկանում է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից։

Հունիսի 1-ին, ժամը 17։51-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դեբեդ գետում նկատվում է քաղաքացու դի. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները Մ-6 ավտոճանապարհի Ալավերդի-Ախթալա հատվածի 8-րդ կմ-ի մոտակայքում՝ Դեբեդ գետից դուրս են բերել Ռ. Պ.-ի (ծնված 1949 թ.) դին և մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային։

Կիսվել